Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ծովային ուժերի HMS DEFENDER նավի վրա, հյուրընկալել են՝ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը և նավի հրամանատար երկրորդ կարգի կապիտան Վինս Օուենը: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳ նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, նավի վրա էին գտնվում նաև Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն, ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության պետը, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն, առափնյա պահպանության ծառայության տնօրեն, առաջին կարգի կապիտան Ռամազ Պապիձեն և Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ, Թոռնիկե Ռիժվաձեն:
Հրամանատար Վինս Օուենը վրացական պատվիրակության անդամների համար շրջայց կատարեց և մանրամասն ներկայացրեց դրա տեխնիկական բնութագրերը և ծովային գործողությունները:
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հակաօդային պաշտպանության կործանիչ, HMS DEFENDER-ը Վրաստան է մուտք գործել հունիսի 26-ին: Այցի նպատակն է ցույց տալ Միացյալ Թագավորության և Վրաստանի սերտ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում:
Նավահանգստային այցի ընթացքում երկու երկրների ռազմածովային ստորաբաժանումների ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպումներ կանցկացնեն ՝ փորձի փոխանակման նպատակով: Բացի այդ, Սև ծովում կանցկացվի համատեղ ռազմածովային զորավարժություն ՝ բրիտանական HMS DEFENDER նավի ու Վրաստանի առափնյա պահպանության ծառայության մասնակցությամբ, ինչը կօգնի բարելավել անձնակազմի փոխգործակցությունը և զարգացնել առափնյա պահպանության կարողությունները: