Վախտանգ Գոմելաուրի. Մեր պատասխանը ընտրությունների հետ կապված տասնյակ միջադեպերին ակնթարթային էր
Վախտանգ Գոմելաուրի. Մեր պատասխանը ընտրությունների հետ կապված տասնյակ միջադեպերին ակնթարթային էր

Մեր պատասխանը ընտրությունների հետ կապված տասնյակ միջադեպերին ակնթարթային էր, – այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Վախտանգ Գոմելաուրին՝ «Կառավարության զեկույցը քաղաքացիներին»-ի շրջանակներում, գերատեսչության 2020 թվականի զեկույցի շնորհանդեսին:

Նրա խոսքով, 2020 թվականին կարևոր մարտահրավերներ են եղել ոչ միայն համաճարակի դեմ պայքարում, այլև խորհրդարանական ընտրությունները խաղաղ և անվտանգ միջավայրում անցկացնելու գործում:

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախարարությունը ապահովեց իրավակարգի պահպանումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ազատ ու անվտանգ միջավայրում կարողանա կատարել իր ընտրությունը:

Մենք ակտիվորեն համագործակցում էինք միջազգային դիտորդական առաքելությունների և տեղի ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ ակտիվորեն տեղեկություններ տրամադրելու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի և ոստիկանության արձագանքների վերաբերյալ»,- հայտարարել է Գոմելաուրին:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց գերատեսչության աշխատակազմին՝ կատարված աշխատանքի համար:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՆԳՆ բոլոր աշխատակիցներին անգնահատելի ու անխոնջ աշխատանքի համար՝ սկսած շարքայինից մինչ բարձրագույն պաշտոնյա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ տեղակալներին, իրոք, դժվար տարի էր, համաճարակ կար, այն համընկավ ընտրությունների և, որ ամենակարևորն է, հանցավորության դեմ պայքարի հետ, կարծում եմ, որ մեզ վատ չի հաջողվել կատարել աշխատանքը», – հայտարարել է Գոմելաուրին: