Վախտանգ Գոմելաուրի. Մեկ անձի դի են տեսել, տեղեկատվությունը ճշտվում է
Վախտանգ Գոմելաուրի. Մեկ անձի դի են տեսել, տեղեկատվությունը ճշտվում է

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարում է, որ Բաթումիի ավերակներում հավանաբար մեկ մարդու դի է հայտնաբերվել, տեղեկատվությունը ճշտվում է:

«Երկու հոգու փրկել են ողջ, ծանր վիճակում, սակայն երկուսն էլ շփման մեջ են եղել: Նրանք հիվանդանոցում են: Մեկ մարդու դի են տեսել, հիմա կպարզեն», – լրագրողներին ասել է Վախտանգ Գոմելաուրին:

Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից փրկել են եւս մեկ մարդու: Նա փլատակների տակ էր մոտ տասնմեկ ժամ:

Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել միջին տարիքի մի կնոջ: Նրա առողջական վիճակը ծանր է:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են: