Վախտանգ Գոմելաուրի. Ընտանիքում բռնության և կանանց նկատմամբ բռնության զոհերի անվտանգությունը պաշտպանելու և կրկնվող բռնությունը կանխելու նպատակով ռիսկերի գնահատման գործիքը վերամշակվել է
Վախտանգ Գոմելաուրի. Ընտանիքում բռնության և կանանց նկատմամբ բռնության զոհերի անվտանգությունը պաշտպանելու և կրկնվող բռնությունը կանխելու նպատակով ռիսկերի գնահատման գործիքը վերամշակվել է

Ընտանիքում և կանանց նկատմամբ բռնության զոհերի անվտանգությունը պաշտպանելու և կրկնվող բռնությունը կանխելու նպատակով, ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության և միջազգային փորձագետների խմբի ակտիվ ներգրավմամբ, վերամշակվել է ռիսկերի գնահատման գործիքը,- այս մասին ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին հայտարարել է խորհրդարանում՝ «Նախարարի ժամ» ձևաչափով, անցյալ տարվա զեկույցը ներկայացնելիս։

Վախտանգ Գոմելաուրիի խոսքով՝ համապատասխան հրամանում արդեն իսկ կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ։

«Նշված փոփոխությունների հիման վրա ավելի շատ զոհեր հնարավորություն կունենան օգտվել բռնությունից պաշտպանության այնպիսի արդյունավետ միջոցից, ինչպիսին է էլեկտրոնային մոնիտորինգը։ Այստեղ պետք է նշել, որ այդ միջոցն օգտագործելու համար անհրաժեշտ է, որ տուժողը համագործակցի ոստիկանության հետ և իր համաձայնությունը տա էլեկտրոնային հսկողության կիրառմանը»,- ասաց Վախտանգ Գոմելաուրին։

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ նշված փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մայիսի 1-ից։