Վախտանգ Գոմելաուրի. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ոստիկանին և ՆԳՆ բոլոր աշխատակիցներին, ովքեր հավատարմորեն ծառայում են երկրին
Ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին կառավարությանը վստահություն հայտնելու ձևաչափով հաշվետվություն ներկայացնելիս շնորհակալություն է հայտնել նախարարության բոլոր աշխատակիցներին։
Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, տարիների ընթացքում գերատեսչության ձեռք բերած հաջողությունները ոստիկանների աշխատանքի արդյունքն են։
«Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր ոստիկանին ու ՆԳՆ աշխատակիցներին, ովքեր հավատարմորեն ծառայում են մեր երկրին։ Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունները այս մարդկանց, նրանցից յուրաքանչյուրի վաստակն են»,- ասաց Վախտանգ Գոմելաուրին։