Վատ տեսանելիության պատճառով, Գուդաուրիում տուժածներին ուղղաթիռների փոխարեն Թբիլիսի են տեղափոխում ռեանոմոբիլներով

Վատ տեսանելիության պատճառով, Գուդաուրիում տուժածներին ուղղաթիռների փոխարեն Թբիլիսի են տեղափոխում ռեանոմոբիլներով,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Գուդաուրիից:

Տուժածներից մեկին մի քանի ժամ առաջ ուղղաթիռով տեղափոխել են Թբիլիսի:

Առողջապահության նախարարության պաշտոնական տեղեկությամբ, Գուդաուրիում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժել է 11 մարդ, այստեղից վեցին չորս ուղղաթիռով և երկու ռեանոմոբիլով կտեղափոխեն Թբիլիսի:

Նախարարության տեղեկությամբ, տուժածներից հինգին տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն:

Տուժածների միջև են Ռուսաստանի, Ուկրաինայի, Շվեդիայի և Վրաստանի քաղաքացիներ:

Նախնական տեղեկությամբ, Գուդաուրիում ճոպանուղու շարքից դուրս գալու պատճառ է հանդիսացել արգելակի անսարքությունը: