ՈՒժեղ ձյան և սառնամանիքների պատճառով, Գոմբորիի լեռնանցքում գործում են սահմանափակումներ: Ինչպես առաջին ալիքին ասել են Թելավիի ճանապարհային վարչությունում, Գոմբորիի լեռնանցքում առավոտից ձյուն է տեղում, որին հետևում է սառնամանիք:
«Վաղ առավոտից սկսել ենք աշխատանքը: Տեղում կենտրոնացված է տեխնիկան և ճանապարհների մաքրմանը զուգահեռ, ողջ շրջանում ցրում ենք տեխնիկական աղ: Սակայն որոշ հատվածներում առաջացել է մերկասառույց, և մենք սահմանել են որոշակի սահմանափակումներ: Գոմբորիի ավտոմոբիլային ճանապարհին թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող և անվաշղթաներով կոմպլեքտավորված մեքենաների տեղաշարժը»,-հայտարարել է ճանապարհային վարչության ներկայացուցիչ Թամազ Աբդուլաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan