Վասիլ Մաղլափերիձեն պատգամավորներին և մամուլի ներկայացուցիչներին առաջարկում է հեռարձակողում ստեղծված իրավիճակի հետ ծանոթանալ հենց հեռուստատեսությունում
Վասիլ Մաղլափերիձեն պատգամավորներին և մամուլի ներկայացուցիչներին առաջարկում է հեռարձակողում ստեղծված իրավիճակի հետ ծանոթանալ հենց հեռուստատեսությունում

Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն պատգամավորներին և մամուլի ներկայացուցիչներին առաջարկում է հեռարձակողում ստեղծված իրավիճակի և ընթացող գործընթացների հետ ծանոթանալ հենց հեռուստատեսությունում:

Այս մասին Մաղլափերիձեն հայտարարել է խորհրդարանում, որտեղ «հեռարձակման մասին» օրինագծի շուրջ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է մամուլի ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքերով հանրային հեռարձակողում այս պահին իրականացվում են կարևոր գործընթացներ և պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ:

«Ես ուղղակի խնդրում եմ ձեզ, համոզված եմ չնայած կուսակցական պատկանելությանը, բոլորին հետաքրքիր է այս հարցը: Խնդրում եմ ձեզ, մինչ ընդունեք այս օրենքը այցելեք մեզ մոտ հեռուստատեսություն, որովհետև 100 անգամ լսելու փոխարեն լավ կլինի տեսնել մեկ անգամ, տեսնել թե ինչ վիճակում է այս պահին հեռուստատեսությունը, ինչ գործընթացներ են իրականացվում և ինչ քայլեր են արվում: Համոզված եմ, որ բոլորդ, ինչպես պատգամավորները այնպես էլ լրագրողներտ կգտնեք մեկ ժամ ազատ ժամանակ և կայցելեք մեզ մոտ»,-ասել է Վասիլ Մաղլափերիձեն: