Վաշինգտոնում, կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ վիրավորված ոստիկանը մահացել է
Վաշինգտոնում, կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ վիրավորված ոստիկանը մահացել է: Տեղեկությունը տարածում է ամերիկյան մամուլը:
Հունվարի 6-ին կապիտոլիում գրոհի ժամանակ զոհվածների թիվն այսպիսով հասել է 5-ի:
Ոստիկանության դեպարտամենտի հայտարարությամբ, սպա Բրայան Սիկնիկը մահացել է հունվարի 7-ի երեկոյան: Նա կապիտոլիումի ոստիկանության դեպարտամենտում աշխատում էր 2008 թվականից: