Վաշինգտոնին դիմել ենք խնդրանքով, նախքան Թրամփ-Պուտին հանդիպումը կարողանանք հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ ցանկանում է հանդիպել Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահի հետ, մինչ Դոնալդ Թրամփը կհանդիպի ռուս գործընկերոջը, Վլադիմիր Պուտինին:
Սալոմե Զուրաբիշվիլու մեկնաբանմամբ, այս խնդրանքով իր վարչությունն արդեն դիմել է Վաշինգտոնին, սակայն դեռևս հայտնի չէ, կհաջողվի թե ոչ նախագահի աշխատանքային այցը Վաշինգտոն՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ:
«Հնարավոր է, կայանա Թրամփ-Պուտին հանդիպումը: Հանդիպման օրակարգի մասին դեռևս տեղյակ չենք: Մեզ համար ամենակարևորն է, որ մինչ այդ հնարավորություն լինի հանդիպել Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Հանդիպմանը Թրամփին պետք է ծանոթացնենք մեր հայացքները, մեզ համար ցավալի հարցերը, որպեսզի քաջատեղյակ լինի: Այս պահի դրությամբ աշխատանք է ընթանում դրա շուրջ»-,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: