Վաշինգտոնի ոստիկանապետը հայտարարում է, որ իրավապահները երեկվա խառնաշփոթությունների ժամանակ ձերբակալել են 68 ցուցարարի
Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է երեկ տեղի ունեցած անկարգությունների 68 մասնակիցների: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վաշինգտոնի ոստիկանապետ Ռոբերտ Կոնտեն:
Ոստիկանապետի հայտարարությամբ, իր բաժանմունքն աշխատում է անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ձերբակալվածներից 60-ը տղամարդ են, ութը`կին: 68 անհատներից միայն մեկն է Վաշինգտոնից:
Ոստիկանությունը կայքում հրապարակել է անկարգությունների մասնակիցների նկարները և կոչ արել քաղաքացիներին օգնել նրանց նույնականացման մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք, որտեղ անց էր կացվում Կոնգրեսի համատեղ նստաշրջանը, որի ժամանակ պետք է հաստատվեին ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքները: Խռովության ընթացքում զոհվել է չորս մարդ: