Վաշինգտոն Փոստ. Պենտագոնը պատրաստվում է Իրանում մի քանի շաբաթ տևող ցամաքային գործողությունների
Վաշինգտոն Փոստ. Պենտագոնը պատրաստվում է Իրանում մի քանի շաբաթ տևող ցամաքային գործողությունների

Պենտագոնը պատրաստվում է Իրանում մի քանի շաբաթ տևող ցամաքային գործողությունների, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Հրապարակման համաձայն՝ Մերձավոր Արևելք են ժամանում հազարավոր ամերիկացի զինվորներ և ծովային հետևակայիններ, ինչը կարող է դառնալ պատերազմի նոր վտանգավոր փուլ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի սրել իրավիճակը։ Սակայն, աղբյուրները նշում են, որ ցանկացած հնարավոր ցամաքային գործողություն չի լինի լիարժեք ներխուժման մասշտաբով։

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ծրագիրը կարող է ներառել հատուկ նշանակության ուժերի և հետևակային զինվորների կողմից իրականացվող ռմբակոծություններ, այդ թվում՝ թիրախային հարվածներ։

Անանուն աղբյուրների համաձայն՝ ռազմական ծրագրերը մշակվում են շաբաթներ շարունակ։ Հրատարակության համաձայն՝ նման առաքելությունը կարող է ամերիկյան անձնակազմին ենթարկել մի շարք սպառնալիքների, այդ թվում՝ իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների, ինչպես նաև ցամաքային կրակի և ինքնաշեն պայթուցիկ սարքերի։ Սակայն, ըստ Washington Post-ի, դեռևս հայտնի չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահը կհաստատի Պենտագոնի ծրագիրը։

Հրապարակման համաձայն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահի վարչակազմում քննարկումները շոշափել են նաև Խարգ կղզու հնարավոր գրավումը, որը Պարսից ծոց իրանական նավթի արտահանման հիմնական հանգույցն է։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հորմուզի նեղուցի մոտ գտնվող այլ ափամերձ տարածքներում ռեյդեր անցկացնելուն՝ առևտրային և ռազմական նավերին թիրախավորող զենքեր հայտնաբերելու և ոչնչացնելու համար: Աղբյուրների կանխատեսումները տարբեր են. մեկ պաշտոնյա ենթադրում է, որ այս նպատակներին հասնելու համար կպահանջվի «շաբաթներ, այլ ոչ թե ամիսներ», մինչդեռ մեկ այլ աղբյուր հնարավոր ժամկետը նշում է «մի քանի ամիս»: