«Վաշինգտոն Փոստ» – Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ռազմական ինքնաթիռով գաղտնի լքել է Թուրքիան՝ Իրանի կողմից ստացվող մահափորձի սպառնալիքների պատճառով

12:08, 11.08.2026

Իրանից ստացվող մահափորձի սպառնալիքների պատճառով Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո գաղտնի լքել է Թուրքիան ռազմական ինքնաթիռով։ Այս մասին հոդված է հրապարակել «Վաշինգտոն Փոստ»-ը։ Հրատարակության լրագրողների խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահի Անկարայից վերադարձը կազմակերպվել է այնպես, որ ոչ ոք չիմանա, որ նա չի օգտագործելու իր սեփական նախագահական ինքնաթիռը։

Լրագրողների խոսքով՝ նույնիսկ Սպիտակ տան որոշ աշխատակիցներ, որոնք Թրամփի հետ գտնվում էին Թուրքիայում, այս տեղեկատվությունը չունեին։

Աղբյուրների համաձայն՝ Թրամփը գաղտնի կերպով նախագահական ինքնաթիռից դուրս է եկել սննդի բեռնատարով և ուղևորվել է Ռազմաօդային ուժերի C-32A ինքնաթիռով։

«ԱՄՆ պաշտոնյայի և «Վաշինգտոն Փոստ»-ի կողմից ուսումնասիրված փաստաթղթի համաձայն՝ նրան գաղտնի տեղափոխել են ավելի փոքր ինքնաթիռ՝ Ռազմաօդային ուժերի C-32A, օդանավակայանի սննդի բեռնատարով, որը սովորաբար օգտագործվում է թռիչքից առաջ սնունդ և այլ պաշարներ բեռնելու համար։ Սա «Air Force One»-ը վերածել է «խայծի», քանի որ ինքնաթիռում եղել են որոշ լրատվամիջոցներ և Սպիտակ տան աշխատակիցներ», – գրում է հրատարակությունը։

Տեղեկատվության համար՝ դաշինքի գագաթնաժողովը տեղի է ունեցել Անկարայում հուլիսի 7-8-ը։ Հանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական երկրների ղեկավարները։

Նմանատիպ