Վաշինգտոն նահանգի Սպոքան քաղաքում անտառային հրդեհի պատճառով 60,000 բնակչի տարհանման հրաման է տրվել
Վաշինգտոն նահանգի Սպոքան քաղաքում անտառային հրդեհի պատճառով 60,000 բնակչի տարհանման հրաման է տրվել։ Հրդեհը վնասել կամ ոչնչացրել է 600 տուն և առևտրային շենք։
Դաշնային միջադեպերի կառավարման խմբի տվյալներով՝ երեք վայրերում բռնկված հրդեհները այրել են ընդհանուր առմամբ 2,180 հեկտար հողատարածք։
Պաշտոնյաները հայտնում են, որ հրդեհը դեռևս չի մարվել։
Տեղեկատվության համար նշենք, որ Կանադայում և Միացյալ Նահանգներում մի քանի շաբաթ է, ինչ մոլեգնում են լայնածավալ հրդեհներ։