Վաշինգթոնում անցկացվելու է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական խարտիայի աշխատանքային խմբի հանդիպումը
Վաշինգթոնում անցկացվելու է ԱՄՆ-Վրաստան ռազմավարական խարտիայի աշխատանքային խմբի հանդիպումը

Վաշինգթոնում այսօր անցկացվելու է Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության խարտիայի հանձնաժողովի միջժողովրդական հարաբերությունների և մշակութային փոխանակման խմբի հերթական հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկելու են կրթության, սպորտի, մշակույթի, առողջապահության, ռազմավարական հաղորդակցությունների, Վրաստանի բռնազավթված տարածքներում բնակվող բնակչության ներգրավվածության հարցերը: Ամերիկացի գործընկերների հետ, ամփոփվելու է այս ոլորտներում ունեցած առաջընթացը, գոյություն ունեցող մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Հանդիպումը Վրաստանի կողմից գլխավորելու են արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին և հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան: