Վաշինգթոնը պատրաստ է Թուրքիա-Սիրիա սահմանին ստեղծել «անվտանգ գոտի». Թիլերսոն
Վաշինգթոնը պատրաստ է Թուրքիա-Սիրիա սահմանին, որտեղ այս պահին ընթանում են ռազմական գործողություններ, ստեղծել «անվտանգ գոտի»,-այս մասին հայտարարությունը Ռեքս Թիլերսոնը արել է Փարիզ կատարած այցի ժամանակ:
Թիլերսոնը ասել է, որ Անկարայի հետ ընթանում են բանակցություններ իրավիճակը լիցքաթափելու նպատակով:
Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնեն ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը:
Նշենք, որ այսօր Աֆրինում տեղի ունեցող մարտերի ժամանակ Թուրքիայի ԶՈՒ-ը տվել է իր առաջին կորուստը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները ավարտելու են մոտակա օրերին:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan