Ռեքս Թիլերսոնը Սիրիայի իշխանություններին մեղադրում է խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ
Ռեքս Թիլերսոնը Սիրիայի իշխանություններին մեղադրում է խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սիրիայի իշխանություններին մեղադրում է, արևելյան Ղուտում խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ: Բացի այդ, ինչպես նշել է Թիլերսոնը պատահարի պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա:

«Այն բանի համար, որ տեսնենք թե ինչ վնաս է բերում նշված գազը, բավարար է Ղուտայի բնակչության օրինակը: Երեկ մոտ 20 մարդ, այդ թվում երեխաներ են մահացել»,-այս մասին Թիլերսոնը հայտարարել է Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով վերջին դեպքերը կասկածներ են առաջացնում, որ Բաշար Ասադը իր բնակչության դեմ շարունակում է կիրառել քիմիական զենք:

«Ով  էլ որ լինի այս հարձակման համար պատասխանատուն, միևնույն դեպքում բոլոր ճանապարհները տանում են դեպի Ռուսաստան: Քիմիական զենքի կիրառումը սկսվել է այն բանից հետո, ինչ Ռուսաստանը ներգրավվել է այս հակամարտության կարգավորման գործին»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: