Վարշավայում հազարավոր ֆերմերներԵՄ գյուղատնտեսական քաղաքականության դեմ բողոքի ցույց են անցկացրել

19:07, 10.05.2024

 

Վարշավայում հազարավոր լեհ ֆերմերներ բողոքի ցույց են անցկացրել ԵՄ գյուղատնտեսական քաղաքականության դեմ։

Ֆերմերների կարծիքով՝ նման քաղաքականությունը խանգարում է իրենց աշխատել և վաստակել։

«Թող Բրյուսելում գրող ուտեն, մենք միս ու կարտոֆիլ ենք նախընտրում»,- պաստառի վրա գրել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Լեհական ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, որը իշխանության է եղել 2015 թվականից մինչև 2023 թվականի վերջը, հայտարարել է ֆերմերներին աջակցելու մասին։

Լեհաստանում ֆերմերները բողոքի ակցիաները անցկացվնում են արդեն մի քանի ամիս։ Նրանք դեմ են Եվրամիության բնապահպանական կանոնակարգերին ու Ուկրաինայից էժան գյուղատնտեսական ու պարենային ապրանքների ներմուծմանը։

Նմանատիպ