Վարկեթիլիում սկսվել են կիսաքանդ բնակելի շենքի ապամոնտաժման աշխատանքները
Վարկեթիլիում սկսվել են կիսաքանդ բնակելի շենքի ապամոնտաժման աշխատանքները

Վթարային շենքերի փոխարինման ծրագրի շրջանակներում մեկնարկել է առաջին բնակելի շենքի ապամոնտաժման աշխատանքները։ Նշված շենքը գտնվում է Վարկեթիլի երրորդ զանգվածում, որտեղից հեռացվել է 36 ընտանիք։

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանիի հետ միասին ծանոթացել է ապամոնտաժման աշխատանքներին։

Նրա խոսքով, վնասված շենքի ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ, իսկ նոր շենքի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Բնակիչներին պատկանող բնակարանները կհանձնվեն վերանորոգման, իսկ մինչ այդ քաղաքապետարանը նրանց կտրամադրի վարձակալություն։

«Մենք սկսեցինք վթարային շենքերի փոխարինման ծրագրի իրականացումը, որը մեր ամենակարեւոր նախընտրական խոստումներից էր։ Ցավոք սրտի, կան բավականին քիչ շենքեր, որոնց վերագրվել են վթարային տարբեր կատեգորիաներ։ Սա առաջին փորձնական ծրագիրն է, որի շրջանակներում ապամոնտաժվում է Սամգորի թաղամասում գործող շենքը։ Շենքն ամենավատ վիճակում էր։ Ապամոնտաժումը կավարտվի մինչև տարեվերջ, կսկսվեն շինարարական աշխատանքները, և 24 ամսից այստեղ բնակվող 36 ընտանիքները, որոնք այս պահին վարձակալված են քաղաքապետարանի կողմից, կստանան հիմնովին նոր շենք՝ վերանորոգված բնակելի տարածքներով։ Միաժամանակ քաղաքապետարանում 20-ից ավելի նախագծեր են քննարկվում։ Նրանք գտնվում են տարբեր փուլերում, և մենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում այդ մասին տեղեկատվություն կտրամադրենք հանրությանը»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետարանի նշված ծրագրով կփոխարինվեն նաեւ այլ կիսավեր շենքերը։ Այս փուլում ծրագրում ընդգրկված են ավելի քան 20 նախագծեր, որոնք գտնվում են գործընթացի տարբեր փուլերում։

Մայրաքաղաքի քաղաքապետի հետ աշխատանքներին ծանոթացել են Թբիլիսիի զարգացման հիմնադրամի ղեկավար Գիորգի Պապավան, Սամգորիի գամգեբելի Կախա Սամխարաձեն և Սակրեբուլոյում շրջանի մեծամասնական պատգամավոր Ռևազ Սոխաձեն։