Վարկատուներին արգելվում է տուգանքը հաշվել վարկի ընդհանուր ծավալից ելնելով. Մամուկա Բախտաձե
Վարկատուներին արգելվում է տուգանքը հաշվել վարկի ընդհանուր ծավալից ելնելով,- այս մասին հայտարարել է Ֆինանսների նախարար Մակուկա Բախտաձեն:
Ինչպես նա հայտնել է լրագրողներին, տուգանքների գրանցման առկա համակարգը չեղարկվում է:
«Կչեղարկվի այսօր գոյություն ունեցող անպատասխանատու և ոչ արդար տուգանքների գրանցման համակարգը և բոլոր վարկատուներին կարգելվի տուգանքը հաշվել վարկի ընդհանուր ծավալից ելնելով»,- հայտարարել է ֆինանսների նախարարը:
Նրա մեկնաբանմամբ, հաճախ գումարի վճարման ժամկետը անցնելու հետևանքով վճարվելիք տուգանքները հաշվվում էին տրված վարկի ընդհանուր ծավալից ելնելով:
Նոր կանոնակարգով, տուգանքը հաշվվելու է միայն վարկի մնացած գումարից:
Մամուկա Բախտաձեն կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է նվազեցման հետ կապված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նկատի ունի հինգ հիմնական ուղղություն:
Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն նիստից հետո, նոր օրենսդրական նախաձեռնությունը հիմնված է 5 սկզբունքների վրա.
- Բոլոր վարկատուներին արգելվում է սպառողից գրավով վերցված իրից բացի պահանջել այլ ունեցվածք
- Գրավատներին և մասնավոր վարկատուներին արգելվում է ավտոմեքենաների և անշարժ գույքի գրավադրումը
- Կչեղարկվի տուգանքների գրանցման համակարգը և բոլոր վարկատուներին արգելվում է տուգանքը հաշվել վարկի ընդհանուր ծավալից
- Նշված կանոնները տարածվելու ողջ ֆինանսական սեկտորի վրա: