Վարչապետի որոշմամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի առատ ձյան պատճառով բնակչությանը պատճառված վնասները
Հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի առատ ձյան հետևանքով բնակչությանը հասցված վնասը, համապատասխան որոշում է կայացրել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի առատ ձյան պատճառած վնասները, որից հետո համապատասխան որոշումներ կկայացվեն։ Պետությունը կվերակառուցի առատ ձյան հետևանքով վնասված տները, իսկ այն քաղաքացիներին, ում տները հնարավոր չէ վերանորոգել, այլընտրանքային բնակարաններ կառաջարկեն։
Վնասված տանիքների և փոքր ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքները կսկսվեն անմիջապես և կավարտվեն կարճ ժամանակում։