Վարչապետի հետ Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի հանդիպումից հետո արվելու է հայտարարություն
Կառավարության վարչությունում, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի հանդիպումից հետո անելու են հատուկ հայտարարություն:
Դեռևս անհայտ է, թե ով հանդես կգա հայտարարությամբ:
Զազա Սարալիձեն և Մալխազ Մաչալիկաշվիլին վարչապետի հետ հանդիպման են մտել քիչ առաջ: Սարալիձեն և Մաչալիկաշվիլին մինչ շենք մտնելը մեկնաբանություն չեն արել:
Մինչ այդ, կառավարության վարչության ղեկավարը ահյտարարել էր, որ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պատրաստ է, հանդիպել Սարալիձեների ընտանիքի և նրանց փաստաբանի հետ, ինչպես նաև Մալխազ Մաչալիկաշվիլիի և նրա փաստաբանի հետ: Նրա խոսքերով հանդիպմանը ներկա են լինելու նաև ՆԳ նախարար Գիորգի Գախարիան և ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն երեկ խորհրդարանի մոտ տեղի ունեցող ցույցին հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan