Վարչապետը վաղը հայտարարելու է կարևորագույն որոշման մասին, որը վերաբերելու է առատ պարտքերի հիմնախնդրի կարգավորմանը, հենց դրա հետ էր կապված այսօր Գրիգոլ Վաշաձեի կլոունադան. Կախա Կալաձե
Ինչպես երևում է «ազգային շարժումը» և իր լիդերները ընկել են շոկի մեջ այն լրատվությունից, որ Վրաստանի կառավարությունը վաղը հայտարարելու է լայնածավալ և սկզբունքային որոշման մասին, որը լինելու է կարևորագույն քայլ, առատ վարկերի հաղթահարման և այսպես կոչված սև ցուցակի հիմնախնդրի կարգավորման ճանապարհին,-այս մասին «վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, «վրացական երազանքը» կատարում է իր խոստումը, որի մասին կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոսում էր քաղաքականություն վերադառնալու ժամանակ և որի իրականացումը սկսել էր Մամուկա Բախտաձեն, դեռ.ս ֆինանսների նախարար լինելու ժամանակ:
«Ցանկանում եմ դիմել «ազգային շարժման» լիդերներին, հանգստացեք, մի դողացեք, դադարեցրեք շփոթվելը և հաշտվեք, որ իշխանությունները լուծում են ձեզանից մնացած հիմնախնդիրները: Փոքր սպասեք, վաղը վարչապետը կհայտարարի կարևորագույն որոշման մասին»,-հայտարարել է Կախա Կալաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan