Վարչապետը Լիլոյում ուսումնասիրել է էներգարդյունավետության շինանյութի գործարանի շինարարությունը
Վրաստանում սկսվում է էներգարդյունավետության շինարարական բլոկի արտադրությունը: 15 միլիոն դոլլար արժողությամբ ներդրումային ծավալի նախագիծը, որի ընթացքին այսօր ծանոթացել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ենթադրում է Լիլոյում Իտոնգի (Ytong) ապրանքանիշի էներգարդյունավետ բլոկի գործարանի շինարարություն:
Գործարանի ղեկավարի տեղեկությամբ, շինարարության ավարտից հետո, գործարանում մոնտաժվելու են ժամանակակից տեխնիկա-սարքավորումներ, որոնք ծառայելու են էներգարդյունավետ շինարարական նյութի արտադրությանը:
Ընկերության մենեջմենթի տեղեկությամբ, Ytong-ի բլոկը, ցածր ջերմային հաղորդունակության շնորհիվ կխնայի սպառողի շենքի ջեռուցման-սառեցման համար անհրաժեշտ էներգիայի ծախսի 20-30%-ը:
Վարչապետը շինարարությունն ուսումնասիրել է քաղաքապետ Կախա Կալաձեի և «Գործընկերային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեի հետ միասին: