Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հրեա ժողովրդին Խանուքայի տոնի առթիվ։
Ինչպես կառավարության ղեկավարը նշում է շնորհավորանքում, վրացիների և հրեաների հազարամյա հարաբերությունները ժողովուրդների և պետությունների բարեկամության լավագույն օրինակն են։
«Վրաստանի հրեական համայնքին, իրենց պատմական հայրենիք, Իսրաել վերադարձած մեր հարազատներին, և ողջ հրեա ժողովրդին, սրտանց շնորհավորում եմ Խանուքայի՝ հաղթանակի, մաքրագործման և նորոգման մեծ տոնի առթիվ։
Վրացիների և հրեաների հազարամյա, եզակի հարաբերությունները ժողովուրդների և պետությունների բարեկամության լավագույն օրինակն է։ Տաղանդով ու աշխատասիրությամբ օժտված հրեական համայնքն անգնահատելի ներդրում ունի մեր ընդհանուր հայրենիքի վերականգնման գործում։
Ես միանում եմ ձեզ ձեր տոնական տրամադրությամբ և մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին բարգավաճում, խաղաղություն և երջանկություն», – ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի շնորհավորական ուղերձում: