Վարչապետը հանրությանը շնորհավորում է Թեյմուրազ թագավորի դիմանկարը վերադարձնելու առթիվ
Երկիր է վերադարձել անվանի վրաց թագավոր Թեյմուրազ Երկրորդի դիմանկարը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս նվերը վրաց ժողովրդին փոխանցել է «Քարթու» հիմնադրամը:
«Մեր երկիր է վերադարձել անվանի վրաց թագավոր Թեյմուրազ Երկրորդի դիմանկարը, որը կատարվել է նրա կյանքի օրոք և դրանով շատ կարևոր է: Թեյմուրազ թագավորի Ռուսաստան ապրելու ժաման նրա դիմանկարը նկարել է ռուս հայտնի նկարիչը և այդ նվերը վրաց ժողովրդին փոխանցել է «Քարթու» հիմնադրամը, որը վերջին տարիներին արդեն երրորդ թանկարժեք ձեռքբերումն է վրաց մշակույթի և արվեստի համար»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: