Վարչապետը հանդիպել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալյա Կորդզայայի հետ

13:34, 05.08.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալյա Կորդզայայի հետ։

 

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության համաձայն, կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

 

«Նատալիա Կորդզայան ունի դիվանագիտական աշխատանքի բազմամյա փորձ։ 2023 թվականից նա զբաղեցրել է Վրաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը Միլանում։ Տարիներ շարունակ աշխատել է Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և վրացական դիվանագիտական առաքելություններում։ Նա եղել է հյուպատոս Իսրայելի պետությունում, Կանադայում և Իտալիայում։ Տարբեր ժամանակներում զբաղեցրել է նաև բաժնի վարիչի պաշտոնը Արտաքին գործերի և Արդարադատության նախարարություններում», – նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ