Վարչապետը հաջողություններ է մաղթել վրաց մարզիկներին
Վարչապետը հաջողություններ է մաղթել վրաց մարզիկներին

Ցանկանում եմ,  մեր մարզիկներին մաղթել հաջողություններ Կորեայի XXIII ձմեռային օլիմպիական խաղերին,- այս մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

Նրա խոսքերով երկրում օլիմպիական շարժումը շատ կարևոր է:

«Մեր չորս մարզիկներ մասնակցելու են ձմեռային օլիմպիական խաղերին, դրանք են՝ Յասոն Աբրամաշվիլին և Նինո Ծիկլաուրին դահուկային մարզաձև, Գիորգի Սաղոյանը – սահնակ և Մորիս Ղվիթելաշվիլի գեղասահք: Ցանկանում եմ հաջողություններ մաղթել նրանց»,-ասել է Կվիրիկաշվիլին: