Վարչապետ. Փետրվարի 25-ը դարձավ Վրաստանի անկախության համար պայքարի մեկնարկի օր, այսօրվա ազատությունը նրանց վաստակն է, ովքեր անձնազոհությամբ ապացուցեցին, որ պայքարը միշտ էլ իմաստ ունի
Վարչապետ. Փետրվարի 25-ը դարձավ Վրաստանի անկախության համար պայքարի մեկնարկի օր, այսօրվա ազատությունը նրանց վաստակն է, ովքեր անձնազոհությամբ ապացուցեցին, որ պայքարը միշտ էլ իմաստ ունի

1921 թվականի փետրվարի 25-ին մեր պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը խլեց մեր բազմաթիվ հայրենակիցների, երիտասարդ կուրսանտների, զինված ուժերի մարտիկների և կամավորների, խաղաղ բնակիչների կյանքը և փոխեց երկրի զարգացումը տասնամյակներով,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարը նշում է, որ այսօր էլ պատմական ճշմարտությունն ու հայրենիքին նվիրված հերոսների օրինակն է, որ մեզ կտանի դեպի նոր հաղթանակներ։

«Միաժամանակ փետրվարի 25-ը դարձավ Վրաստանի վերջնական անկախության համար անողոք պայքարի մեկնարկի օր։ Այսօրվա մեր ազատությունը նրանց շնորհիվ է, ովքեր զոհաբերեցին իրենց՝ ապացուցելու, որ պայքարը միշտ իմաստ ունի, որ ի վերջո ճշմարտությունն ու արժանապատվությունը միշտ հաղթում են։

Այսօր էլ պատմական ճշմարտությունն ու հայրենիքին նվիրված հերոսների օրինակն է, որ մեզ առաջ է տանում դեպի նոր հաղթանակներ, դեպի երկրի միավորում ու հզորացում»,- ասված է հայտարարության մեջ։