Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 27-ին խորհրդարանում կներկայացնի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 27-ին խորհրդարանում կներկայացնի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ զեկույց։ Փաստաթուղթը գրավոր ներկայացվել է այսօր Բյուրոյի նիստին։
Բյուրոյի նիստում փոխխոսնակ Նինո Ծիլոսանին հայտարարեց, որ օրենսդիր մարմինը հունիսի 27-ին կլսի վարչապետին։
Կանոնակարգի համաձայն՝ վարչապետը պարտավոր է տարեկան մեկ անգամ՝ գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի վերջին ամսվա ընթացքում, խորհրդարանին ներկայացնել կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ զեկույց։
Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում ելույթ է ունեցել անցյալ տարի հունիսի 28-ին։