Վանում, Գիգի Ուգուլավայի ընտրական պաստառի վնասման փաստով ՆԳՆ-ն սկսվել է հետաքննություն
Վանում, Գիգի Ուգուլավայի ընտրական պաստառի վնասման փաստով ՆԳՆ-ն սկսվել է հետաքննություն

Վանում, «Եվրոպական Վրաստանի» մեծամասնական պատգամավորի թեկնածու Գիգի Ուգուլավայի ընտրական պաստառի վնասման փաստով ներքին գործերի նախարարությունն սկսել է հետաքննություն:

«Տեղի ունեցածի մասին ՆԳՆ-ում գրանցվել է հաղորդագրություն, որն ստանալուն պես սկսվել է հետաքննություն Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նկատի ունի իրի վնասում կամ ոչնչացում և պատժվում է 1-ից 3 տարի ազատազրկմամբ»,- հայտնել են Առաջին ալիքին ՆԳՆ-ում:

Գիգի Ուգուլավայի պաստառից կտրել են լուսանկարի գլուխը: Տեղի ունեցածի մասին հայտնի է դարձել այսօր առավոտյան:

Վանի և Խոնիի ընտրատարածքում ընթանում են խորհրդարանի միջանկյալ ընտրություններ: Քաղաքացիները՝ 54-րդ մեծամասնական ընտրատարածքում ընտրում են խորհրդարանում Վանի և Խոնիի մեծամասնականներին:

54-րդ ընտրատարածքում բացվել է 60 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 48 123 ընտրող:

Ապրիլի 28-ին, միջանկյալ ընտրություններում առաջադրվել է քաղաքական հինգ սուբյեկտ և մեկ նախաձեռնողական խմբի կողմից առաջադրված թեկնածուներ.

2. «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – Գիգի Ուգուլավա
17. «Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի
21. «Ավանդապաշտներ» – Զուրաբ Քարթվելիշվիլի
23. «Նոր քրիստոնյա-ժողովրդավարներ» – Մամուկա Տուսկաձե
41. «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» – Գիվի Ճիճինաձե
42. Նախաձեռնողական խումբ (Սոֆիո Մեշվելիանի, Շորեն Ջուրխաձե, Վաժա Կոպալիանի, Թամար Կուխալաշվիլի, Մարինա Չագունավա) – Վասիլ Կոպալիանի: