Վանում, վնասել են «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Գիգի Ուգուլավայի պաստառը
Վանում, վնասել են «Եվրոպական Վրաստան»-ի թեկնածու Գիգի Ուգուլավայի պաստառը

«Եվրոպական Վրաստան» կուսակցության մամլո ծառայության տեղեկությամբ, Վանում վնասել են նրանց կուսակցության թեկնածու Գիգի Ուգուլավայի պաստառը:

«Ընտրությունների օրը Վանում սկսվել է խախտումներով: Վնասված է քաղաքի կենտրոնում տեղակայված «Եվրոպական Վրաստանի» թեկնածու Գիգի Ուգուլավայի պաստառը»,- հայտարարում են կուսակցությունում և տարածում համապատասխան լուսանկարները:

Նրանց տեղեկությամբ, Գիգի Ուգուլավայի պաստառը վնասել են նաև Կոնտուաթի գյուղում:

Վանի և Խոնիի ընտրատարածքում ընթանում են խորհրդարանի միջանկյալ ընտրություններ: Միջանկյալ ընտրություններում առաջադրվել է քաղաքական հինգ սուբյեկտ և մեկ նախաձեռնողական խմբի կողմից առաջադրված թեկնածուներ: