Վանուատուում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա մեկ զոհ և երեք վիրավոր, շենքեր են վնասվել

11:17, 17.12.2024

Վանուատուում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել են շենքեր և այլ ենթակառուցվածքներ։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ Վիլայի մոտ տեղական ժամանակով 12:47-ին։ Երկրաշարժից հետո կղզու երկրում ցունամիի նախազգուշացում է հայտարարվել, որը հետագայում չեղարկվել է:

Տարերային աղետի պատճառած վնասի չափը դեռ պարզ չէ։ Հաղորդվում է մեկ զոհի և երեք վիրավորի մասին։ Սոցցանցերում շրջում են փլուզված շենքերի, վնասված մեքենաների ու ճանապարհների լուսանկարներ։

Ավստրալիան պատրաստակամություն է հայտնել օգնել Վանուատուին։

Նմանատիպ