Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, ով պատժակատարողական հաստատությունը լքել է օրեր առաջ, մեկնել է Լեհաստան:
Լեհաստան մեկնելուց առաջ, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Մերաբիշվիլին լրագրողների համար մեկնաբանություն չի արել:
Բացի այդ, Մերաբիշվիլու ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա մեկնում է Լեհաստանի Հանրապետություն, որտեղ Սեյմի ղեկավարության հրավերով մասնակցելու է տարբեր միջոցառումների:
«Դրանից հետո նա պատրաստվում է անհետաձգելի բուժման կուրս անցնել: Ինչպես հայտնի է, կալանքի գրեթե 7 տարիների ընթացքում նրան դիտավորյալ չեն ցուցաբերել համապատասխան բուժօգնություն: Բուժումն ավարտելուց հետո Մերաբիշվիլին կվերադառնա Վրաստան»,- նշված է Վանո Մերաբիշվիլու ֆեյսբուքյան էջում: