Վանո Մերաբիշվիլին անցել է մագնիսառեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիա և լաբորատոր հետազոտություններ. «Ավերսի» կլինիկայի տնօրեն
«Ավերսի» կլինիկայի տնօրեն Դիմիտրի Ջորբենաձեի հայտարարությամբ, Վանո Մերաբիշվիլին անցել է մագնիսառեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիա և լաբորատոր հետազոտություններ:
Ինչպես հայտարարել է Դիմիտրի Ջորբենաձեն, բոլոր հետազոտությունները, որոնք անցկացվել են կլինիկայում, նշանակվել էր Մերաբիշվիլու անձնական բժիշկի կողմից:
«Ինչ նպատակով է իրականացվել հետազոտություն, այս հարցին դեռևս չեմ կարող պատասխանել, քանի որ մեր պատվիրատուն է պատժակատարողական դեպարտմանտը: Նա մեզ փոխանցել է ցանկ, թե ինչ հետազոտություններ պետք է անցկացվեին: Հետազոտության արդյունքները պատժակատարողական գերատեսչություն կուղարկվի վաղը առավոտյան»,- հայտարարել է կլինիկայի տնօրենը:
Վանո Մերաբիշվիլին արդեն լքել է «Ավերսիի» կլինիկան: