vali.ge կայքէջին ավելացել են «Բազիս բանկի» և «Տերաբանկի» տվյալները
vali.ge կայքէջին ավելացել են «Բազիս բանկի» և «Տերաբանկի» տվյալները

Հիմնախնդրային պարտքերի զրոյացման համար հատուկ ստեղծված vali.ge կայքը թարմացվել է, միասնական բազային այսօր ավելացվել են «Բազիս բանկի» և «Տերաբանկի» տվյալները:

Վրաստանի ֆինանսների նախարարության լրատվությամբ, այս պահին կայք էջում հրապարակվել է 414 223 վարկառուի մասին լրատվություն, որը ընդհանուր առմամբ ներառում է 699 949 գրառում, որը կազմում է 3 159 583 175 լարի:

Այս փուլում, կայքէջում հրապարակված են հետևյալ բանկերի՝ «Սաքարթվելոս բանկի» »Թիբիսի բանկի», «Լիբերթի բանկի», «Սիլք ռոուդ բանկի», «Խալիկ բանկի Սաքարթվելո», «Իշբանկի Սաքարթվելո», «Վիթիբի բանկի», «Բազիս բանկի» և «Տերաբանկի» տվյալները:

Կայք էջում սեփական տվյալները ստուգելու համար հարկավոր է անցնել երեք փուլ, մուտքագրել վարկառուի անձնական համարը, ծննդյան թիվը և անվտանգության նկատառումից ելնելով սեղմել «ես ռոբոտ չեմ» կոճակը: Ֆինանսների նախարարության պարզաբանմամբ, եթե քաղաքացին իր տվյալները հայտնաբերի կայք էջում, ապա դա նշանակում է, որ նրա պարտավորությունները կզրոյացվեն դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Զուգահեռաբար ռեժիմում, ընթանում է այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից փոխանցված լրատվության մշակում, որից հետո այդ տվյալները ևս կհրապարակվեն կայք էջին: