Վալենտինա Մատվիենկո. Ռուսաստանը կարող է խորհուրդ տալ իր զբոսաշրջիկներին չայցելել Հայաստան՝ ռուս քաղաքացիների ձերբակալությունների պատճառով

20:46, 06.08.2026

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհուրդ տալ իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց, եթե հանրապետությունում շարունակվի երրորդ երկրների խնդրանքով Ռուսաստանի քաղաքացիներին կալանավորելու պրակտիկան։

Ռուսաստանի խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մատվիենկոն այս հայտարարությունն արել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել «Ռուսաստանի քաղաքացիների համակարգված կալանավորմանը Հայաստանում՝ երրորդ երկրների խնդրանքով։

«Եթե նման պրակտիկան շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի խորհուրդ տալ իր զբոսաշրջիկներին ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետություն այցելելուց», – ասվում է Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Նմանատիպ