Վաղվանից Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

12:03, 02.01.2018

Այսօր Վրաստանի տարածքով սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում ձյուն, իսկ հունվարի երեքից ինչպես արևելյան այնպես էլ արևմտյան Վրաստանում օդերևույթաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ,- այս մասին առաջին ալիքին հայտնել է  շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոմետեոլոգիական կանխատեսումների ծառայության պետ Սվետլանա Նիորաձեն:

«Հունվարի 2-ին արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, իսկ բարձրալեռ շրջաններում ձյուն: Երեկոյան ժամերին եղանակը կբարելավվի, սակայն որոշ շրջաններում գիշերը կրկին կպահպանվեն տեղումները: Ինչ վերաբերում է արևմտյան Վրաստանին, ապա եթե այսօր օդի ջերմաստիճանը 6-11 աստիճան է, ապա վաղը սպասվում է 17 աստիճան»,- ասել է Սվետլանա Նիորաձեն:

 

Նմանատիպ