Վաղվանից կվերսկսվի Վրաստանի պաշտպանված տարածքներ այցելուների ընդունելությունը
Վաղվանից՝ հունիսի 15-ից, կվերսկսվի Վրաստանի պաշտպանված տարածքներ այցելուների ընդունելությունը: Տեղեկությունը հաղորդում է Պաշտպանված տարածքների գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ, տարածքներ մտնել թույլատրվում է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մշակված հանձնարարականների պահպանմամբ:
Գործակալությունից հայտնում են, որ նախքան տարածք մուտք գործելը բոլոր այցելուները կանցնեն թերմոսքրինինգ: Սրա հետ մեկտեղ, փակ տարածքներում և այցելուների կենտրոններումպարտադիր է դնել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան