Վաղվանից քրեակատարողական հիմնարկները կսկսեն Սուրբ Գիորգիի տոնի կապակցությամբ ծանրոցներ ստանալ
Սուրբ Գիորգի տոնի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկներում ընդունվում են ծանրոցներ։ Տեղեկատվությունը հրապարակում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։
Նրանց խոսքով՝ ծանրոցները կընդունվեն նոյեմբերի 20-21-ը՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։
«Հատուկ քրեակատարողական ծառայության ենթակայության տակ գտնվող բոլոր քրեակատարողական հիմնարկները սկսում են ընդունել մեղադրյալների/դատապարտյալների ծանրոցներ՝ Սուրբ Գիորգի տոնի կապակցությամբ։ Քրեակատարողական հիմնարկներում ծանրոցները կընդունվեն նոյեմբերի 20-21-ը՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն», – նշվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։