Վաղվանից Բաթումիում և Քութաիսիում կվերանա բոլոր տեսակի տեղաշարժման սահամանափակումները
Վաղվանից Բաթումիում և Քութաիսիում կվերանա բոլոր տեսակի տեղաշարժման սահամանափակումները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Ինչպես գիտեք, մի քանի շաբաթ առաջ մենք ստիպված էինք միջոցներ ձեռնարկել փակելու որոշ խոշոր քաղաքներ: Վաղվանից այնպիսի քաղաքաներում, ինչպիսիք են Բաթումին և Քութաիսին, կվերանա բոլոր տեսակի տեղաշարժման սահամանափակումները: Որոշ սահմանափակումներ Թբիլիսիում և Ռուսթավիում կլինեն ուժի մեջ: Սա ուղղակիորեն կապված է հարևան շմրջաններում գտնվող համաճարակաբանական իրավիճակի հետ:
Այս օրերին՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից, համապատասխան որոշումներ կկայացվեն նաև Թբիլիսիում և Ռուսթավիում: Կարծում եմ կարելի է հուսալ, որ մինչև շաբաթավերջ Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցին կտրվի դրական լուծում» – հայտարարել է Գախարիան: