Վաղը կլինի կարևոր օր ոչ միայն վրաց ժողովրդի, այլև եվրոպական դատարանի համար. Վրաստանի պետության բրիտանացի փաստաբան

16:45, 22.05.2018

Վրաստանի պետության փաստաբանները, արդարադատության նախարարության պատվիրակության անդամների հետ միասին պատրաստվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Օգոստոսի պատերազմի թեմայով վերջին բաց լսումներին: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Ստրասբուրգից:

Մայիսի 23-ին  ՄԻԵԴ-ում «Վրաստանը Ռուսաստանի դեմ» գործով նիստն սկսվելու է Թբիլիսիի ժամանակով 11:00-ին: Վրաստանի պետական շահերը պաշտպանելու են բրիտանացի փաստաբանները:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել է փաստաբան Բեն Էմերսոնը, վաղը կլինի կարևոր օր ոչ միայն վրաց ժողովրդի, այլև եվրոպական դատարանի համար:

Նրա խոսքով, սա առաջին դեպքն է, երբ դատարանը զինված կոնֆլիկտի շրջանակներում կքննարկի մարդու իրավունքների ծանր և մասսայական խախտումների փաստերը:

 

Կյանքի իրավունք (2-րդ հոդված)
Կտտանքների, ոչ մարդկային վերաբերմունքի կամ պատժի արգելում (3-րդ հոդված)
Ազատության և անվտանգության իրավունք (5-րդ  հոդված)
Անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք (8-րդ  հոդված)
Իրավական պաշտպանության գործուն հնարավորության իրավունք (13-րդ  հոդված)
Սեփականության պաշտպանություն (1-ին հոդված)
Կրթության իրավունք (2-րդ  հոդված)
Տեղաշարժի ազատություն (2-րդ  հոդված):

Նմանատիպ