Վաղը հունվարի 7-ին, Թբիլիսիում տեղի է ունենալու ավանդական «Ալիլո» երթը
Վաղը հունվարի 7-ին, Թբիլիսիում տեղի է ունենալու ավանդական «Ալիլո» երթը

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ, վաղը հունվարի 7-ին, Թբիլիսիում տեղի է ունենալու ավանդական «Ալիլո» երթը:

Ինչպես առաջին ալիքին հայտնել են Վրաստանի պատրիարքարանից, Ալիլոն մեկնարկելու է ժամը 14:00-ին վարդերի հրապարակից և ավարտվելու է Սուրբ Երրորդության տաճարում, որտեղ անց է կացվելու տոնական պատարագ:

Թատերականացված երթի մասնակցները անցնելու են Ռուսթավելու պողոտայով, որտեղ նրանց դիմավորելու են Վրաստանի խորհրդարանի նախագահը և պատգամավորներ: Բացի այդ երթի մասնակիցներին նվերներ են փոխանցելու Թբիլիսիի քաղաքապետը և Սակրեբուլոյի նախագահը:

Դրանից հետո Ալիլոյի մասնակիցների մի մասը գնալու է դեպի պատրիարքարան, որտեղ տոնի առթիվ շնորհավորելու է Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա երկրորդին, որից հետո նրանց Հավլաբարի նստավայրում ընդունելու է երկրի նախագահը:

Պատրիարքարանից հայտնել են, որ Ալիլոյից ստացված նվերները հունվարի 8-ից բաժանվելու են մանկատներում, ծերանոցներում և պատժակատարողական հիմնարկներում: