Վաղը, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը

Վաղը, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը, այսինքն Աստվածահայտնությունից 40 օր հետո, Հիսուսի ընծայումը տաճարին:

Փետրվարի 13-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Սուրբ Էջմիածին եկեղեցում ժամերգությունից հետո կանցկացվի նախատոնակ, իսկ այնուհետև մոմերի օրհնության արարողություն: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում կվառվեն խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնը հայտարարված է նորապսակների օրհնության օր:

Փետրվարի 14-ին, տոնական պատարգ կմատուցվի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Սուրբ Էջմիածին եկեղեցում:

Տեառնընդառաջի տոնը նշվում է Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: