Վրացական գինին ներկայացվել է Չինաստանում Prowein Shanghai 2017 ցուցահանդեսին
30 վրացական ընկերության տարբեր անվանակարգի գինիները ներկայացվել են Չինաստանի Շանհայ քաղաքում ընթացող Prowein Shanghai 2017 ցուցահանդեսին:
Նշենք, որ վրացական արտադրանքը այս ցուցահանդեսին ներկայացվում է երկրորդ անգամ, որտեղ այցելում է 100 հազարից ավել զբոսաշրջիկ և գինու սիրահար:
Միջոցառմանը մասնակցում են նաև գինու արտադրության խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, և դա հնարավորություն կտա վրացական ընկերություններին հաստատել նոր կապեր:
Միջոցառման շրջանակներում կայացել է վրացական գինու համտեսում-շնորհանդես:
Հատկանշական է, որ Չինաստանը վրացական գինու ռազմավարական շուկան է: Վերջին 10 ամիսների տվյալներով Վրաստանից Չինաստան է արտահանվել 6,1 մլն. շիշ գինի, որը 41 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
Հեղինակ -
Edgar Barsegyan