Վրաստանի խորհրդարանում ընթանում է «Վրաստան-Եվրամիություն ասոցացման խնդիրները» խորագրով կոնֆերանս

Վրաստանի խորհրդարանում ընթանում է «Վրաստան-Եվրամիություն ասոցացման խնդիրները» խորագրով կոնֆերանս: Միջոցառումը բացել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Վրաստանը ճանաչվել է Արևելյան համագործակցության ամենահաջող երկիր: Կոնֆերանսի շրջանակներում քննարկելու են Վրաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի իրականացման գործընթացներին վերաբերող հարցեր:

Միջոցառումը անց է կացվում արևելյան համագործակցության քաղաքացիական հասարակության համաժողովի՝ Վրաստանի ազգային պլատֆորմի և Վրաստանի կառավարության կազմակերպմամբ: