Վրաստանի խորհրդարանը հյուրընկալելու է միջազգային կոնֆերանսը
Վրաստանի խորհրդարանը հյուրընկալելու է միջազգային կոնֆերանսը

Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4-ին և 5-ին հյուրընկալելու է միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու համար Վրաստան են ժամանելու 17 երկրի խորհրդարանական պատվիրակություններ,- այս մասին լրագրողներին է հայտնել խորհրդարանի Եվրոպայի հետ հարաբերությունների կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավան:

Ինչպես նշել է պատգամավորը, կոնֆերանսի նպատակն է Եվրամիությանը ինտեգրվելո կապակցությամբ՝ երկրի ներքին բարեփոխումներին աջակցության մեխանիզմների և  մարտահրավերների քննարկումներ:

Միջոցառմանը մասնակցելու են նաև Եվրամիության անդամ և թեկնածու երկրների, ինչպես նաև արևելյան համագործակցության ծրագրին մասնակից երկրների պատվիրակություններ:

Աշխատանքին ներգրավվելու են նաև Վրաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: