Վրաստանի բասկետբոլի ազգային դաշնության նախագահության թեկնածու Շիո Խեցուրիանին հանել է իր թեկնածությունը
Վրաստանի բասկետբոլի ազգային դաշնության նախագահության թեկնածու Շիո Խեցուրիանին հանել է իր թեկնածությունը

Վրաստանի բասկետբոլի ազգային դաշնության նախագահության թեկնածու Շիո Խեցուրիանին հանել է իր թեկնածությունը:

Այս մասին նա հայտնել է մի քանի րոպե առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով պատճառը անարդար նախընտրական միջավայրն է:

«Շնորհակալություն իմ բոլոր աջակիցներին, մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել նախընտրական ժամանակաշրջանում: Բազմաթիվ անգամ խոսել ենք անարդարության մասին, որը տեղ է գտել նախընտրական ժամանակաշրջանում: Այս անարդարությունը շարունակվում է նաև այսօր: Մեր նպատակն էր գնալ առաջ, սակայն մեզ չհաջողվեց պարտության մատնել ոմանց անձնական հետաքրքրությունները: Համապատասխանաբար ես և իմ թիմը որոշել ենք չմասնակցել ընտրություններին»,- ասել է Խեցուրիանին:

Նշենք, որ այս պահին «Քորթյարդ Մարիոտ» հյուրանուցում ընթանում է բասկետբոլի դաշնության ընտրական-հաշվետու համագումարի պատվիրակների գրանցման գործընթացը:

Ընտրություններին ընդհանուր առմամբ ներկայացված է 34 պատվիրակ: Գրանցումը շարունակվելու է մինչև ժամը 13:00-ն:

Այն բանից հետո ինչ Շիո Խեցուրիանին հանել է թեկնածությունը, դաշնության նախագահության համար պայքարելու է միայն մեկ թեկնածու՝ Պաատա Գուրասպաուլին: