Վրաստանը եվրոպական ինտեգրման գործընթացում հաջողության օրինակ է. Կվիրիկաշվիլի
Վրաստանը եվրոպական ինտեգրման գործընթացում հաջողության օրինակ է. Կվիրիկաշվիլի

«Այս տարի լրացել է  եվրոպական նախագծի 60-ամյակը: Այս աննախադեպ հաջողություն ունեցող նախագիծը Եվրոպայի մայրցամաքին բերել է՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, իսկ հարևան երկրների մոտ առաջացրել այս միասնական նախագծին մասնակցելու ցանկություն»,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է  «Եվրամիություն և գործընկերներ – բազմազանություն հզոր միասնության համար» խորագրով միջազգային խորհրդարանական կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է վարչապետը, այսօրվա հանդիպումը առանձնանում է նրանով, որ մեկ աշխատանքային մթնոլորտում իրար է միավորել Եվրամիության անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև «արևելյան համագործակցություն» նախագծի երկրների խորհրդարանների անդամներին և միջազգային փորձագետներին:

Նրա խոսքերով բազմազանությունը ստեղծում է փորձի փոխանակման և համագործակցության, ինչպես նաև հիմնախնդիրների և նրանց լուծման ճանապարհների քննարկումների եզակի հնարավորություն, որը շատ կարևոր է այն մարտահրավերների ֆոնին, որի առջև այսօր կանգնած է Եվրամիությունը և նրա հարևանությունը:

«Եվրոմիավորման սկզբունքները այսօր այնքան ակտուալ են, քան երբևէ, առանձնապես մեր համար -Եվրամիության գործընկեր երկրի համար, ով մտածում է եվրոպական առժեքների մասին: Մեր բոլորի նպատակն է, որ միասնական ուժերով պահպանենք հզոր Եվրոպան, որը հարկ լինելու դեպքում պատրաստ է իր դռները բացել Վրաստանի առջև»,-ասել է Կվիրիկաշվիլին:

 

Կվիրիկաշվիլիի խոսքերով եվրոպական ինտեգրման ճանապարհին կարևոր են ինչպես համագործակցության երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափեր:

«Քիչ առաջ Բրյուսելում ավարտվեց արևելյան համագործակցության վեհաժողովը, որտեղ միաձայն նշվել են Վրաստանի հաջողությունները և բոլորը աջակցել են Վրաստանի Եվրոպական ձգտումներին: Բացի այդ «արևելյան համագործակցություն» նախագծի երկրների հետ միասին նախանշել ենք Եվրամիությանը մերձենալու 20 նոր նպատակ, ինչը համապատասխանում է մեր կառավարության բարեփոխումների պլանին: Վրաստանը գնահատում է գործընկերների աջակցությունը և օգտագործելու է այդ աջակցությունը ապագա բարեփոխումների իրականացման համար»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետի հայտարարությամբ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը և խոր և համապարփակ առևտրական տարածքի հաջող ստեղծումը, ինչպես նաև Եվրամիությանը մերձենալը Վրաստանի իշխանությունների կարևորագույն խնդիրներից մեկն է: Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով չնայած նրան, որ աշխարհը և Եվրամիությունը կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, Վրաստանը այնուամենայնիվ չի շեղվում իր ընտրած ուղղուց: