Վանո Մերաբիշվիլու գործը քաղաքական գործիչների գնահատականի կարիք չունի. Միխեիլ Ջանելիձե
Վանո Մերաբիշվիլու գործը քաղաքական գործիչների գնահատականի կարիք չունի. Միխեիլ Ջանելիձե

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն համարում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու գործը քաղաքական գործիչների գնահատականի կարիք չունի:

«Վանո Մերաբիշվիլու գործը չպետք է գնահատեն քաղաքական գործիչները»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն՝ լրագրողների կողմից ուղղված հարցին – ինչպես կգնահատվի «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» առաջնորդի հայտարարությունը, որտեղ Ջոզեֆ Դոլը խոսում է Վանո Մերաբիշվիլուն ազատ արձակելու մասին:

«Այս հարցին գնահատական չպետք է տան քաղաքական գործիչները: Ընդունվել է իրավական որոշում և այդ առիթով մեկնաբանություններ է արել արդարադատության նախարարը»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:

«Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլը հայտարարել էր, որ Վանո Մերաբիշվիլին քաղաքական բանտարկյալ է և մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո, Վրաստանի իշխանությանը նրան պետք է անհապաղ ազատ արձակեր: